‘Ռուսաստանում երեք միլիոն ապօրինի ներգաղթյալ կա’

856

ՌԴ Միգրացիայի դաշնային ծառայության (ՄԴԾ) ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին Ռուսաստանում  հաշվել է 3,3 միլիոն անօրինական արտասահմանցիների: Այդ մասին պաշտոնյան  «Интерфакс»-ին հայտնել է փետրվարի 27-ին:

Անօրինական ներգաղթյալների շարքում ամենաշատը Ուզբեկստանի քաղաքացիներն են՝ 900 հազար, ապա՝ Ուկրաինան՝ ավելի քան 500 հազար, և Տաջիկստանը՝ գրեթե 400 հազար: Ինչպես պարզաբանել է ՄԴԾ-ի ղեկավարը, դրանք այն մարդիկ են, որոնց՝ Ռուսաստանում օրինական կերպով գտնվելու երեքամսյա ժամկետն սպառվել է, և որոնք, ամենայն հավանականությամբ, այժմ ապօրինի են աշխատում: Ըստ Ռոմոդանովսկու՝  ընդհանուր առմամբ՝ Ռուսաստանում կա 10,2 միլիոն արտասահմանցի, որից 2,3 միլիոնը ուզբեկներ են, 1,3 միլիոնը՝ ուկրաինացիներ, մեկ միլիոնը՝ տաջիկներ:: Միգրացիոն ծառայության ղեկավարի խոսքերով՝ ավելի քան չորս միլիոն արտասահմանցիներ Ռուսաստան են եկել ոչ թե աշխատելու, այլ ուրիշ նապատակներով: Ծառայության կանխատեսմամբ՝ 2013 թ. Ռուսաստան կժամանի մոտավորապես 17 միլիոն միգրանտ: 2012 թ. նրանց թիվը 15,8 միլիոն էր՝ 2011-ի ցուցանիշից 14%-ով ավելի, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԵՊՀ ռեկտորի օգնականը «Ախալքալակի լեգիոնին» «քսի է տալիս» դասադուլավորների վրա (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Դիեգո Մարադոնա. Պատրաստ եմ «Նապոլիում» փոխարինել Մացարիին’