‘Ռուսաստանում հայկական պանրի մեջ աղիքային ցուպիկ են հայտնաբերել’

1313

Ռուսաստանի գյուղմթերքների վերահսկողության տեսչությունը («Ռոսսելխոզնադզոր») Հայաստանից ներկրված ոչ անվտանգ պարենային մթերքի խմբաքանակ է հայտնաբերել: «Որդի Արմեն» ՍՊԸ ձեռնարկությունից ստացված պանրի լաբորատոր հետազոտությունը աղիքային ցուպիկի բակտերիաներ է հայտնաբերել», — ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:

Որոշվել է զգուշացնել Հայաստանի անասնապահական ծառայությանը նման խախտումների անթույլատրելիության մասին եւ տվյալ ձեռնարկության արտադրանքի վրա խստացված լաբորատոր վերահսկողություն սահմանել: 

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայում վախճանվել է «սատանայի փաստաբան» Ժակ Վերժեսը’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնյա. Հայաստանում ազգային ավիափոխադրող չի եղել ու չի լինի’