‘Ռուսաստանում հայտարարվել է նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը’

10594

Դաշնային խորհուրդը նշանակել է 2018 թ. նախագահական ընտրությունների անցկացման ամսաթիվը: Այժմ թեկնածուներն ունեն մեկուկես ամիս ժամանակ՝ առաջադրման համար անհրաժեշտ ստորագրություններ հավաքելու և գրանցվելու համար:

Ուրբաթ օրը սենատորները լիագումար նիստում քվեարկել են ընտրությունները մարտի 18-ին նշանակելու օգտին, փոխանցում է Интерфакс-ը: Հրամանագիրն ուժի մեջ կմտնի պաշտոնապես հրապարակվելուց հետո: Դա կարվի երկուշաբթի՝ դեկտեմբերի 18-ին:

Նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցողներն այժմ պետք է մինչև հունվարի սկիզբը նախաձեռնող խումբ հավաքեն՝ առաջադրման համար, այնուհետև մինչև փետրվարի 1-ը նրանք ժամանակ կունենան գրանցման համար անհրաժեշտ քանակի ստորագրություններ հավաքել՝ 100 հազար՝ կուսակցությունների կողմից առաջադրված  թեկնածուների, և 300 հազար՝ ինքնառաջադրման դեպքում: Դրանից հետո տասնօրյա ժամկետում ԿԸՀ-ն որոշում կկայացնի թեկնածուների գրանցման վերաբերյալ:

Նախկինում ընտրությունները տեղի էին ունենում մարտի սկզբին, սակայն անցյալ տարի քվեարկությունը որոշվեց կատարել երկու շաբաթ ուշ՝ մարտի 18-ին, այն օրը, երբ ստորագրվել է Ղրիմը Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ ընդգրկելու պայմանագիրը: Աշխարհի շատ պետություններ չեն ընդունում այդ պայմանագիրը և համարում են, որ Ղրիմն անեքսիայի  ենթարկված տարածք է:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ու էլի տեղումներ չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է’