‘Ռուսաստանում հանդես եկող ուկրաինացի ֆուտբոլիստները հրավեր չեն ստացել ազգային հավաքականից’

1062

Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան ֆուտոբլիստներին զգուշացրել է, որ Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ակումբներ տեղափոխվելուց հետո կարող են զրկվել Ուկրաինայի ազգային հավաքականում հանդես գալու հնարավորությունից, հաղորդում է  Sport-express-ը։

Ռուսաստանի Պրեմյեր լիգայում հանդես եկող մի քանի խաղացողներ արդեն հրավեր չեն ստացել Ուկրաինայի հավաքականից։ Այդ ֆուտբոլիստներն են. Եվգենի Սելեզնյովը, Իգոր Ժուրախովսկին (երկուսն էլ՝ «Կուբան»), Բոգդան Բուտկո («Ամկար»), Ալեքսանդր Զինչենկո («Ուֆա»), Անդրեյ Պիլյավսկի («Ռուբին»)։

Ոչ պաշտոնական տվյալներով, դեռ Ռուսաստան տեղափոխվելուց առաջ այդ ֆուտբոլիստները զգուշացվել են, որ այլեւս տեղ չեն ունենա ազգային թիմում։

Ուկրաինայի հավաքականն առաջիկայում ընկերական հանդիպումներ կանցկացնի Կիպրոսի եւ Ուելսի հավաքականների հետ։

Նախորդ հոդվածը‘Շվայնշտայգերը ծանր վնասվածք է ստացել’
Հաջորդ հոդվածը‘Տիբո Կուրտուա. «Չելսին» ճիշտ վարվեց՝ Մոուրինյոյին ազատելով’