Ռուսաստանում սուռոգատ սիդրով թունավորվելու դեպքերը հասել են 90-ի

275

Հունիսի 6-ին, ժամը 20։00-ի դրությամբ, ըստ նախնական տվյալների՝ սուռոգատ ալկոհոլով թունավորման դեպքերը Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներում հասել են 90-ի, այդ թվում՝ 4 անչափահաս և մեկ հղի կին։

«Ուլյանովսկի, Սամարայի, Նիժնի Նովգորոդի, Պենզայի մարզերում, Ուդմուրտիայի և Չուվաշիայի Հանրապետություններում 4 բուժառու ծայրահեղ ծանր վիճակում է, 30-ը՝ ծանր, 26-ը՝ միջին ծանրության»,- նշել են առողջապահության նախարարությունում։

Տարածաշրջանների իշխանությունների և առողջապահության նախարարությունների տվյալներով՝ թունավորվածների ընդհանուր թվից 32 հոգի մահացել է։ Ամենաշատ մարդիկ տուժել են Ուլյանովսկի մարզում, որտեղ իշխանությունները հաղորդել են թունավորման  51 դեպքի մասին, որոնցից 20 մարդ մահացել է։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԴոդիկ․ Բրիտանական հատուկ ծառայությունները փորձում են տապալել Վուչիչին
Հաջորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ Ջոկովիչը պարտության մատնեց Խաչանովին