‘ Ռուսաստանում «փակել են» ընդդիմադիր Սերգեյ Ուդալցովին, առայժմ` 48 ժամով’

263

 

ՌԴ քննչական կոմիտեն «Ձախակողմյան ճակատ» ընդդիմադիր ուժի առաջնորդ Սերգեյ Ուդալցովին 48-ժամյա նախնական կալանքի տակ է վերցրել զանգվածային անկարգությունների գործով: Այս մասին է վկայում քիչ առաջ ընդդիմադիր գործչի միկրոբլոգում հայտնված գրառումը. «Պինդ կացեք, աշխատեք հնարավորինս մեծ ալիք բարձրացնել, ինձ փակում են»: Հետագայում նմանատիպ գրառում է հայտնվել նաև «Արդար ընտրությունների համար» շարժման միկրոբլոգում. «Պաշտոնական. Ուդալցովը ձերբակալված է, առայժմ՝ 48 ժամով: Շաբաթ օրը՝ 12-ին հանրահավաք է»:

Նախորդ հոդվածը‘Վահե Էնֆիաջյան. ՔԿՀ-ներում, մեղմ ասած՝ մտահոգիչ վիճակ է ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համաժողովի առաջ’