‘Ռուսաստանում օղու արտադրությունը ռեկորդային անկում է գրանցել’

983

Անցած տարվա տվյալներով Ռուսաստանում արձանագրվել է օղու արտադրության ռեկորդային անկում, տեղեկացնում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով ՌԴ վիճակագրական ծառայության վրա:

Համաձայն այդ տվյալների, արտադրությունը նվազել է 22,3%-ով: 2014-ին արտադրվել է ընդամենը 66,6 մլն դեկալիտր օղի: Գործարաններից ստացվող արտադրանքի ծավալը նվազել է շուրջ 25 տոկոսով:

«Կոմերսանտ»-ի հետ զրույցում ալկոհոլի Դաշնային եւ տարածաշրջանային շուկաների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Վադիմ Դրոբիզը ասել է, որ նման կտրուկ տարեկան անկում եւ արտադրության ծավալի նվազում Ռուսաստանի նորագույն պատմության ողջ ընթացքում չի գրանցվել:

 

Նախորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանի գործով նիստերը շարունակում են ընթանալ լարված մթնոլորտում’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ՊԲ. Այս շաբաթ հակառակորդը տվել է առնվազն 14 զոհ’