‘Ռուսաստանում և Ուգանդայում ընտրությունների վիճակը ողբերգական է: Հայաստանի մասին գիտնականները մոռացել են’

1204

Ավստրիացի գիտնականները՝ կիրառելով նոր վիճակագրական մոդել պարզել են, որ Ռուսաստանում 2012թ. մարտ ամսին անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ, հավանաբար, տարբեր տեսակի խարդախություններ են կիրառվել,  մասնավորապես՝ լցոնում և «կարուսել», այս մասին գրում է newsru.com-ը:

Proceedings of the National Academy of Sciences  պարբերականում հրապարակված հետազոտությունների արդյունքների համաձայն՝ Ռուսաստանում արդար ընտրությունների անցկացման հարցը նույնքան ողբերգական է, ինչքան Ուգանդայում:

Ըստ գիտնականների առաջ քաշած հիպոթեզի՝ բացահայտ կեղծիքների մասին վկայում է աննախադեպ բարձր հաճախելիությունն այն դեպքում, երբ ընտրողների գերակշիռ մասը քվեարկում է միևնույն թեկնածուի օգտին: 

Հիպոթեզն ապացուցելու նպատակով ուսումնասիրվել են 11 երկրներում անցկացված ընտրությունները: Պարզվել է, որ, օրինակ՝ Ֆինլանդիայում, Ռումինիայում և Ֆրանսիայում  հաճախելիությունը մեծ մասամբ համաչափ է եղել, իսկ հաղթանակ տարած թեկնածուները մոտավորապես հավասար քվեներ են ստացել:

Հետազոտողներն ընդգծում են, որ ստացված թվերը միշտ չէ, որ վկայում են կեղծիքների մասին, սակայն նման իրավիճակում այն պնդումը, թե քվեարկության արդյունքները լիովին արտահայտում են ընտրողների կամքը, ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը:

Ամենայն հավանականությամբ, Հայաստանի ընտրությունները ուսումնասիրության մաս չեն կազմել:

Նախորդ հոդվածը‘Վիկտոր Դալլաքյանը նշանակվեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ ‘
Հաջորդ հոդվածը‘ Պահանջում եմ վերադարձնել ունեցվածքս ‘