‘Ռուսաստանցիները, նախկինի պես, իրավիճակը երկրում համարում են անկայուն’

754

ՌԴ քաղաքացիները համարում են, ինչպես և նախկինում, որ երկրում իրավիճակն անկայուն է, ու ինչ ասես՝ կարող է պատահել, հաղորդում է Росбалт-ը: Այս մասին վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները: Սոցիոլոգների տվյալներով՝ 1992 թ. նման դիրքորոշում ուներ հարցվածների 80 %-ը, այժմ դրանք կազմում են 69 %: Անկայունության զգացողություն, առաջին հերթին, այսօր ունեն տարեց ռուսաստանցիները (77 %), երիտասարդների շրջանում դրանց թիվը զգալիորեն պակաս է (57 %):

1992 թ. այն հարցին, թե արդյո՞ք հաճախ են իրենց զգում անհարմար վիճակում, հարցվածների 35 %-ը դրական պատասխան էր տվել: Այժմ այդպիսիք կազմում են 40%, հիմնականում՝ տարեց մարդիկ (51 %): «Քսան տարվա ընթացքում իրենց երջանիկ համարող ռուսաստանցիների թիվը գրեթե կրկնապատկվել է. 1992 թ. այդպիսիք կազմել են 42 %, այսօր 79% են: Ընդ որում՝ երջանիկներն ավելի շատ են երիտասարդների խմբում (91 %): Իրենց դժբախտ համարող ռուսաստանցիների թիվը 35 %-ից նվազել է մինչև 15%», -նշվում է սոցիոլոգիական հետազոտության մեջ:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում արգելվել է նարգիլե ծխել փակ հաստատություններում’
Հաջորդ հոդվածը‘Զարմանում, զայրանում, առաջարկում ենք. Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հայտարարությունը’