‘Ռուսաստանցիների գրեթե 60 %-ը կողմ է ահաբեկիչների սպառազինմանը Դոնբասում’

831

Ռուսաստանցիների 58 %-ի կարծիքով՝ Ռուսաստանը պետք է ռազմա-տեխնիկական աջակցություն ցույց տա Ուկրաինայի Արևելքում անջատական շարժումներին: Այդ մասին են վկայում «Լևադա- Կենտրոնի» անցկացրած հարցման արդյունքները, փոխանցում է Украинская правда-ն:

Հարցվածների 89 %-ի կարծիքով՝ Ռուսաստանը պետք է դիվանագիտական աջակցություն ցուցաբերի Լուգանսկի և Դոնեցկի «ժողովրդական հանրապետություններին»: 70 %-ը հանդես  է գալիս հօգուտ տնտեսական օգնության, իսկ 58 %-ը կարծում է, որ անջատականներին հարկավոր է ռազմա-տեխնիկական օգնություն (խորհրդատվություն, սպառազինում) ցուցաբերել: Միևնույն ժամանակ՝ հարցվածների ընդամենը 31 % է արտահայտվել հօգուտ Ուկրաինա զորք մտցնելու:

72 %-ը կարծում է, որ Ռուսատանը պետք է ճանաչի անջատականների հայտարարած «անկախությունը» Դոնեցկի և Լուգանսկի մարզերում: Այդ մարզերը Ռուսաստանի կազմի մեջ մտնելու օգտին քվեարկել է ռուսաստանցիների 26 %-ը, սակայն եթե այդ ուկրաինական մարզերը խնդրեն մտնել Ռուսաստանի կազմի մեջ, ապա հարցվածների 51 %-ի կարծիքով՝ Ռուսաստանը պետք է ընդառաջի նրանց: Միևնույն ժամանակ, ռուսաստանցիների 41 %-ը կարծում է, որ  Ռուսաստանն իրավունք չունի ուրիշի տարածքներն ընդգրկել իր կազմում, եթե անգամ այնտեղ «ռուսներին ճնշում են», 42 %-ի կարծիքով՝ ճիշտ է, իրավունք չունի դա անել, սակայն Ղրիմն օրինականորեն է վերցրել:

Հարցումն անցկացվել է ընտրողաբար, մայիսի 23-26-ը,  Ռուսաստանի ողջ տարածքում: Ստացված տվյալների ռազմավարական անճշտությունը չի գերազանցում 3,4 %-ը, փոխանցում է censor.net.ua-ն:, 

Նախորդ հոդվածը‘Մինչև մայիս ամիսը Հայաստանի վարկային կազմակերպություններն ապահովել են կորպորատիվ փաթեթի 27.7% աճ’
Հաջորդ հոդվածը‘Աբխազիայի վարչապետը հրաժարական է տվել’