‘Ռուսաստանցիներն ընտրել են երկրի լավագույն քաղաքը’

763

Սմոլենսկը Ռուսաստանի լավագույն քաղաքն է: Այսպիսին են համաժողովրդական ինտերնետ քվեարկության արդյունքները, հաղորդում է   ИТАР-ТАСС-ը: Մրցույթին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության բոլոր շրջանների վարչական կենտրոնները: Ընտրությանը մասնակցել է 7 միլիոն ռուսաստանցի: Վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղում Պսկովն է, երրորդում՝ Իրկուտսկը: Մինչդեռ ռուսաստանյան երկու մայրաքաղաքները չեն հայտնվել նույնիսկ երեսուն լավագույն քաղաքների ցանկում: Սանկտ Պետերբուրգը զբաղեցրել է 35-րդ հորիզոնականը, իսկ Մոսկվան՝ 57-րդը: Ցուցակը եզրափակում է Մախաչկալան, որի օգտին քվեարկել է ընդամենը 479 հոգի:

«Ռուսաստանի քաղաք. Ազգային ընտրություն- 2012» մրցույթն անցկացվել է  Ռուսաստանի պատմության տարվա շրջանակներում: Նախագծի հիմնական նպատակը, կազմակերպիչների խոսքով, երկրում ճանապարհորդելու նկատմամբ հետաքրքրություն արթնացնելն է: Կայքի այցելուները կարող էին շատ ուշագրավ տեղեկատվություն ստանալ քաղաքների մշակութային և պատմական հուշարձանների վերաբերյալ, դիտել բացառիկ լուսանկարներ:

Նախորդ հոդվածը‘ՖԱՏԽ և ՀԱՄԱՍ խմբավորումները վերականգնում են միջպաղեստինյան համերաշխության գործընթացը’
Հաջորդ հոդվածը’11 մարդ է զոհվել Պակիստանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով’