‘Ռուսաստանցի բժիշկները վիրահատությամբ անջատել են որովայններով սերտաճած երկվորյակներին’

809

Ալթայի երկրամասի մանկական հիվանդանոցի բժիշկները վիրահատությամբ իրարից անջատել են  երկու ամսական երկվորյակներին, որոնց որովայնները սերտաճած էին, РИА Новости-ին այսօր հայտնել է հիվանդանոցի բժիշկներից մեկը: Ըստ նրա՝ Շիպունովյան շրջանի բնակչուհին սիամական երկվորյակների մայր  դառնալու մասին իմացել է հղիության 22-րդ շաբաթում: «Փորիկներով սերտաճած նորածինները լույս աշխարհ են եկել 2012 թ. նոյեմբերի 11-ին: Նրանց ընդհանուր քաշն ընդամենը 3200 գրամ էր»,- պատմել է բժիշկը: Երկու շաբաթ նորածիններն անցկացրել են վերակենդանացման բաժանմունքում, իսկ երբ նրանց վիճակը կայունացել է, տեղափոխվել են երկրամասի մանկական հիվանդանոց: Էվելինա և Վիոլետա անուններն ստացած երկվորյակ քույրերը երկու ամսականում բավական ամրացել են, և ալթայցի բժիշկները որոշել են վիրահատությամբ նրանց անջատել միմյանցից: Վիրահատությունը տևել է մեկուկես ժամ, դրան մասնակցել են չորս վիրաբույժ, երկու անեսթեզիոլոգ: «Սա ԽՍՀՄ-ի ժամանակներից ի վեր՝ չորրորդ բարեհաջող վիրահատությունն է, նման հաջող վիրահատություններ աշխարհում էլ կարելի է մատների վրա հաշվել»,- ասել է ալթայցի բժիշկը:

\"\"

Նախորդ հոդվածը‘ՏՄՊՊՀ. «Ռոբերտո» խանութ սրահի գործելաոճը մոլորեցրել է տասնյակ սպառողների’
Հաջորդ հոդվածը‘Նոր Նորքի բնակիչները բողոքի ակցիա կանցկացնեն կանաչ տարածքում քարի մշակման գործարանի կառուցման դեմ’