‘Ռուսաստանցի զբոսաշրջիկների ամառային հանգստի համար ամենավտանգավոր երկրները’

1021

Ռուսաստանցի զբոսաշրջիկների ամառային հանգստի համար  ամենավտանգավոր երկրների ցուցակը գլխավորում են Թաիլանդը, Կիպրոսը և Իտալիան, ընդ որում՝ ռուսաստանցիներն ամենից շատ բժշկական օգնության համար դիմում են մրսածության, հոդախախտի, կոտրվածքների գանգատներով, այսօր հաղորդել է «АльфаСтрахование»-ի մամլո ծառայությունը:

«Բժշկական օգնության դիմելու քանակով երկրների վարկանիշային ցանկը գլխավորում են Թաիլանդը՝ 17%, Կիպրոսը՝ 11,5%, Իտալիան՝ 10%: Այնուհետև գալիս են Բուլղարիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Վիետնամը, Հնդկաստանը, Ավստրիան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մասնագետները նաև պարզել են, որ ռուսաստանցիներն ամենից հաճախ բժշկական օգնության են դիմում շնչուղիների բորբոքման, կոտրվածքների, հոդախախտերի և սուր թունավորման դեպքերում:

Հետազոտությունն անցկացվել է բոլոր ապահովագրական դեպքերի ուսումնասիրմամբ, որոնք տեղի են ունեցել Ռուսաստանի քաղաքացիների հետ վերջին երեք տարիների ամառային հանգստի շրջանում: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ղազախստանյան ամսագրի գլխավոր խմբագրին դատել են Հիտլերին նվիրված համարի պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի հավաքականը հաղթահարեց Նիգերիայի արգելքը. Ֆրանսիացիները քառորդ եզրափակչում են (տեսանյութ)’