Ռուսաստանցի զբոսաշրջիկների կեցության ժամկետները չեն երկարացվում

178

Արգենտինայի միգրացիոն ծառայությունն սկսել է զանգվածաբար մերժել ռուսաստանցի զբոսաշրջիկներին՝ երկարացնելու նրանց կեցության ժամանակը, հինգշաբթի հայտարարել է հանրապետությունում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժնի ղեկավար Գեորգի Պոլինը։

Հյուպատոսի խոսքով՝ միգրացիոն ծառայությունը մերժումները հիմնավորում է  առանց վիզայի ուղևորությունների մասին ռուսաստանա-արգենտինյան պայմանագրի դրույթով, «որի համաձայն՝ սովորական ռուսաստանյան արտասահմանյան անձնագրեր ունեցողները կարող են առանց վիզայի մուտք գործել, դուրս գալ, տարանցել և մնալ Արգենտինայի տարածքում յուրաքանչյուր 180-օրյա շրջանում 90 օրից ոչ ավելի»։ Այնուհանդերձ, 2022 թ․ ընթացքում գերատեսչությունը բավարարել էր երկրում տուրիստական կեցությունը երկարացնելու վերաբերյալ ռուսաստանցիների հայտերի մեծ մասը։

«Հասկանալի կլիներ, եթե արգենտինական օրենսդրության այդ դրույթի ոչ խտրական իրականացումը վկայեր, որ առանց վիզայի ռեժիմ ունեցող այլ երկրների քաղաքացիների նույնպես մերժում են երկարացնել ժամկետը։ Բայց վերջին ամիսներին բացառապես ռուսաստանցի քաղաքացիներն են մերժում ստանում»,- նշել է Պոլինը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄայամի․ Ալկարասը կիսաեզրափակիչում է
Հաջորդ հոդվածըՌԴ ԶՈՒ․ Զորակոչի երկրորդ ալիք անցկացնելու ծրագիր չկա