ՌԴ զինվորականները բանակցություններ են վարում «Ազովստալում»

502

Ռուսաստանցի զինվորականները «Ազովստալ» գործարանի տարածքում բանակցություններ են վարում ուկրաինական կողմի հետ, հայտարարել է ԴԺՀ «Արևելք» բրիգադի հրամանատար Ալեքսանդր Խոդակովսկին։

«Այժմ թեժ բանակցություններ են ընթանում․․․ Պարզվեց, որ խումբը թունելից դուրս է եկել՝ շատ ավելի մեծ խմբի շահերը ներկայացնելու համար, որը դեռ «Ազովստալում» է։ Մեր մի քանի զինվորականներ, սպաներ, թունելից սպիտակ դրաշակով դուրս եկածների հետ նորից մտել են թունելը՝ բանակցելու նպատակով։ Բանակցությունների արդյունքի մասին առայժմ տեղեկություններ չկան»,- ասել է Խոդակովսկին։

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը ապրիլի 16-ին  տեղեկացրել էր, որ Մարիուպոլ քաղաքի տարածքը մաքրվել է ուկրաինական բանակից, արտասահմանյան վարձկաններից և «Ազով» գնդի նեոնացիստներից, ուկրաինական խմբավորումների մնացորդները շրջափակվել են «Ազովստալ» մետալուրգիական կոմբինատի տարածքում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՖոմինցև․ «Եթե գնացքը գնում է դժոխք, ապա բոլոր վագոններն են այնտեղ գնում»
Հաջորդ հոդվածըՄենք ձեր նշաձողին ղուրբան․ ՉԻ