‘Ռուսաստանցի զինվորականները շրջափակել են «Բելբեկ» օդանավակայանը’

1069

Փետրվարի 27-ին` ժամը  23:00-ին Սեւաստոպոլի «Բելբեկ» օդանավակայանը շրջափակել են ավելի քան տասը բեռնատարներ ու մի քանի զրահամեքենա՝ ռուսաստանցի զինվորականների ուղեկցությամբ: Նպատակը «զինյալների ժամանումը կանխելն էր», հայտնում է korrespondent.net-ը:

«Բելբեկ» օդանավակայանում է գտնվում մարտավարական ավիացիայի սեւաստոպոլյան բրիգադը, որը ռազմական հերթապահություն է իրականացնում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր ստացվել այն մասին, որ զինվորական համազգեստով զինված անձանց մի խումբ՝ առանց տարբերանշանների, գրավել է Ղրիմում գտնվող Սիմֆերոպոլ օդանավակայանը:

Նախորդ հոդվածը‘Վովա Գասպարյանը պարգևատրվել է «Մանթաշյանի ասպետ» շքանշանով’
Հաջորդ հոդվածը‘Յանուկովիչին պաշտոնից հեռացնելու որոշումը կասկածներ է հարուցում. Պուշկով’