Ռուսաստանցի թենիսիստներին թույլատրել են մասնակցել «Ռոլան Գարոսին»

459

Ռուսաստանի եւ Բելառուսի թենիսիստներին թույլատրել են մասնակցել «Մեծ սաղավարտի» երկրորդ մրցաշարին՝ Ֆրանսիայի բաց առաջնությանը։ Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ժիլ Մորետոնը։

«Մեր դիրքորոշումը չի փոխվել։ Ռուսաստանի եւ Բելառուսի մարզիկների համար պարտադիր է խիստ չեզոքությունը՝ առանց դրոշի եւ հիմնի։ Մեծ Բրիտանիայի կառավարության եւ Ուիմբլդոնի մրցաշարի կազմակերպիչների դիրքորոշումը չենք քննարկում։ Յուրաքանչյուրն ունի իր տեսակետը»,- Մորետոնի խոսքը մեջբերում է L’Equipe-ը։

Հիշեցնենք, որ Ուիմբլդոնի մրցաշարի կազմակերպիչներն արգելել են Ռուսաստանի եւ Բելառուսի մարզիկների մասնակցությունը։ Պատճառը Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումն է Ուկրաինա։

«Ռոլան Գարոսը» կանցկացվի մայիսի 22-ից հունիսի 5-ը։

Նախորդ հոդվածըՌուսաստանը զրկվեց Համաշխարհային ուսանողական խաղերն անցկացնելու իրավունքից
Հաջորդ հոդվածըԼեգենդար Բորիս Բեքերը դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման