Ռուսաստանցի թենիսիստներին թույլ չեն տա մասնակցել Ուիմբլդոնի մրցաշարին

370

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կազմակերպիչները որոշել են թույլ չտալ աշխարհի երկրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւին եւ մյուս ռուսաստանցի թենիսիստներին այս տարի մասնակցել «Մեծ սաղավարտի» երրորդ մրցաշարին, հաղորդում է Sportico-ն։

Պատճառը Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումն է Ուկրաինա։ Այժմ Ռուսաստանի եւ Բելառուսի թենիսիստները ATP-ի եւ WTA-ի մրցաշարերին մասնակցում են չեզոք կարգավիճակում։

2022թ․ Ուիմբլդոնի մրցաշարը կանցկացվի հունիսի 27-ից հուլիսի 10-ը։

Նախորդ հոդվածը«Ռոման» բանակցում է Նեմանյա Մատիչի հետ
Հաջորդ հոդվածըՊուշիլինը՝ «մարդասիրական զինադադարի» մասին