‘Ռուսաստանցի համանախագահ. ՀՀ Պնախարարը մեզ ներկայացրեց իր տարբերակը, բայց ամեն ինչ չէ, որ համընկնում է’

1019

Ցանկացած կողմից ցանկացած զոհ մեծ կորուստ է, ինչը վնասում է բանակցային գործընթացին: Այս մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի միջև այսօր Երևանում կայացած հանդիպումից հետո հայտարարել է ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

«Մենք հուսով ենք, որ հրադադարի ռեժիմը կպահպանվի, մենք այդ մասին կոչ ենք արել ադրբեջանական կողմին, խոսել ենք այդ մասին ՀՀ պաշտպանության նախարարի հետ, իսկ այսօր կխոսենք նաև Սերժ Սարգսյանի հետ: Բացի այդ, մենք մտադիր ենք քնարկել այն հարցերը, որոնք կապված են ԼՂՀ հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների հետ, առաջարկել տարբերակներ, որոնք մենք քննարկել ենք, և որոնք Փարիզում քնարկվել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կողմից»,-նշել է նա, հավելելով, որ Փարիզում տեղի ունեցավ բավականին կառուցողական խոսակցություն, սակայն, բայց բնական է, որ ոչ բոլոր հարցերն են լուծվել և մնացել են հարցեր, որոնցվերաբերյալ կան հակասություններ:

Պոպովը տեղեկացրել է, որ Բաքվում շարունակվել է Վիեննայում կայացած խոսակցությունը, կապված այն փաստաթղթերի էական լրացման հետ, որոնք ներկայումս սեղանի վրա են: «Բացի այդ, քննարկել ենք սահմանի վրա տիրող իրավիճակի սրումը: Հանդիպել ենք Իլհամ Ալիեւի և պաշտպանության նախարարի հետ, իսկ Երևան գալով` նաև Հայաստանի պաշտպանության նախարարի հետ, ով մեզ ներկայացրեց իր տարբերակը: Բայց ամեն ինչ չէ, որ համընկնում է, սակայն, այնուամենայնիվ, մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- եզրափակել է համանախագահը:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի ընդդիմության ներկայացուցիչները հանդիպել են Էշթոնի հետ’
Հաջորդ հոդվածը‘Ավստրիայի դեսպանատուն. Ուկրաինացի քաղաքական գործիչներն ավստրիական անձնագրեր չունեն’