‘Ռուսաստանցի միլիարդատերը գնել է դերասան Ուիլլ Սմիթի տունը’

1094

«Ուրալկալիումի» նախկին սեփականատեր, միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևը ձեռք է բերել Հավայան կղզիներում գտնվող այն առանձնատունը, որը մինչև 2011 թ. դեկտեմբեր պատկանել է հոլիվուդյան դերասան Ուիլլ Սմիթին, պարզել է Forbes ամսագիրը:

 Պարբերականը նշում է, որ սա ռուսաստանցի միլիարդատիրոջ կողմից արտասահմանում անշարժ գույք ձեռք բերելու  արդեն երրորդ աղմկալի գործարքն է, հաղորդում է  Интерфакс-ը: Սմիթն ու իր կինը՝ դերասանուհի և երգչուհի Ջադա Փինքեթ-Սմիթը, առանձնատունը վաճառել էին դեռևս 2011 թ. դեկտեմբերին, սակայն քանի որ առանձնատունը բացահայտ վաճառքի չէր դրվել, նոր գնորդի անունը հաջողվել էր գաղտնի պահել: Ինչպես պարզել է Forbes-ը, ռուսաստանցի գործարարը տունը ձեռք է բերել 20 միլիոն եվրոյով: Սմիթ ամուսինները 2009 թ. այն գնել էին 13,5 միլիոնով: Մեկհարկանի առանձնատան մակերեսը 205 քմ է, այն գտնվում է լողափին, ունի լողավազան, թենիսի և վոլեյբոլի խաղահրապարակներ:

Նախորդ հոդվածը‘Ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն ևս 9 կազմակերպություններ’
Հաջորդ հոդվածը‘Սեդա Մեսրոպյան. Ի՞նչ կապ ունի ՍՍ-ի գրպանի պարունակությունը ՊաՀի դեմ մահափրձի հետ’