‘Ռուսաստանցի միլիարդատերը դարձել է Լոնդոնի «Արսենալի» երկրորդ խոշոր բաժնետերը’

1288

Ռուսաստանցի միլիարդատեր գործարար Ալիշեր Ուսմանովը գնել է Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի եւս 18,7 տոկոսը, հաղորդում է dailymail-ը: Նրա բաժնետոմսերի մասնաբաժինը հասել է 30,4 տոկոսի, ինչի շնորհիվ Ուսմանովը դարձել է «Արսենալի» երկրորդ խոշոր բաժնետերը: 67 տոկոսը պատկանում է ամերիկացի գործարար Սթեն Կրոնկեին:

Ուսմանովը գնել է իրանցի միլիարդատեր Ֆարադ Մոշիրիի բաժնետոմսերը: Մոշիրին պատրաստվում է գնել Անգլիայի Պրեմյեր լիգայի ակումբ:

Մեծ Բրիտանիայում բնակվող Ուսմանովի կարողությունը գնահատվում է 14 միլիարդ դոլար: Նրան պատկանող USM Holdings-ը միջազգային ներդրումներ է կատարում տարբեր ոլորտներում: Կապիտալը կուտակել է ռուսական հանքարդյունաբերության եւ մետալուրգիայի ոլորտներում: Ուսմանովը Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահն է:

Նախորդ հոդվածը‘Սթիվեն Ջերարդը մտադիր է դառնալ մարզիչ’
Հաջորդ հոդվածը‘«Չելսին» հետաձգում է Կոնտեի հետ պայմանագրի կնքումը’