‘Ռուսաստանցի միլիարդատեր Վլադիմիր Պոտանինը ամուսնալուծվում է’

927

«Норильский никель» լեռնամետալուրգիական ընկերության ղեկավար, «Интеррос» խմբի սեփականատեր Վլադիմիր Պոտանինը բաժանվում է կնոջից: Պոտանինի ներկայացուցիչը հաստատել է այս լուրը՝ հրաժարվելով այլ մեկնաբանություններից:

Վլադիմիր Պոտանինը, Forbes-ի կազմած  ռուսաստանցի միլիարդատերերի ցուցակում այժմ զբաղեցնում է յոթներորդ տեղը: 2012 թ. վարկանիշի համեմատությամբ՝ գործարարը երեք կետով զիջել է դիրքերը: Վերջին տվյալներով՝  նրա կարողությունը կազմում է 14,3 միլիարդ դոլար: Պոտանինն ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ: 1999 թ. նա հիմնել է Վլադիմիր Պոտանինի հիմնադրամը, որը տարեկան 10 միլիոն դոլար է հատկացնում բարեգործությանը: 2013 թ. Պոտանինը միացավ Բիլ Գեյթսի և Ուորեն Բաֆեթի ստեղծած The Giving Pledge ընկերությանը, որի մասնակիցները խոստանում են բարեգործությանը հատկացնել իրենց կարողության մեծ մասը:

Վլադիմիր Պոտանինն առաջին ռուսաստանցի միլիարդատերը չէ, ով ամուսնալուծվում է այս տարի: Մարտին կնոջից բաժանվեց  «Стройгазмонтаж» և «Минеральные удобрения» հոլդինգների սեփականատեր, Forbes-ի ցուցակում 3,3 մլրդ դոլարով 31-րդ հորիզոնականը զբաղեցնող Արկադի Ռոտենբերգը, փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Կիևի մատույցներում ծեծի են ենթարկել ընդդիմադիր լրագրողուհու’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիան պատրաստ է օրինականացնել էֆթանազիան’