Ռուսաստանցի մուֆտիները կոչ են արել աղոթել Ուկրաինայում գործողության մասնակիցների համար

374

Ռուսաստանում մուսուլմանական կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները կոչ են արել աղոթել Ուկրաինայի հատուկ գործողությանը մասնակցող հավատակից զինվորների ու սպաների համար, նաև բարձր են գնահատել նրանց մարտական ոգին ու շնորհակալություն են հայտնել նրանց։

«Ավելի լավ, քան մեր նախագահ Վլադիմիր Պուտինն է ասել մուսուլմանների մասին ՝ որպես  հատուկ գործողությանը մասնակցող խիզախ մարտիկների, հնարավոր չի ասել։ Իմ կողմից կարող եմ ասել, որ մեր տղաներին պետք է օգնել աղոթքներով, անհրաժեշտության դեպքում՝ տրամադրել ցանկացած օգնություն և աջակցություն։ Հավատակիցներին և հայրենակիցներին կոչ եմ անում կողքի չքաշվել։ Մենք միասին ենք եղել և միասին ենք լինելու»,- ասել է Հյուսիսային Կովկասի Մուսուլմանների համակարգող կենտրոնի ղեկավար Իսմայիլ Բերդիևը։

«Վերջերս Մուրմանսկում մուսուլման զինծառայողների հետ իմ հանդիպման և շփումների ընթացքում ակնհայտորեն երևում էր նավաստիների ու սպաների ահռելի բարոյական ուժը։ Մենք շնորհակալ ենք մեր զինծառայողներին, որ իրենց դրսևորել են որպես արժանավոր զինվորականներ և իրենց հայրենիքի պատրիոտներ»,- ասել է Ռուսաստանի մուսուլմանների հոգևոր ժողովի ղեկավար Ալբիր Կրգանովը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՍերբիայի նախագահը վրդովվել է Լավրովի այցը խափանած երկրների գործողություններից
Հաջորդ հոդվածըՌուսաստանի դեմ պատժամիջոցները վնասել են ողջ աշխարհին