‘Ռուսաստանցի պատանդների համար 700 հազար դոլար են պահանջել’

850

Օրեր առաջ երկու ռուսաստանցիների և մեկ իտալացու առևանգած սիրիացի գրոհայինները 50 մլն սիրիական ֆունտ (մոտ 700 հազար դոլար) են պահանջում պատանդներին ազատ արձակելու դիմաց, հայտնում է ИТАР-ТАСС լրատվականը:

Коммерсант պարբերականի տվյալներով՝ պատանդներին առևանգած գրոհայինները, որոնք հարում են սիրիական ընդդիմադիր խմբավորումներից մեկին, իրենց պահանջները ներկայացրել են հեռախոսի միջոցով: Ընդ որում՝ հեռախոսազանգը կատարվել է Hmisho Steel ընկերության հեռախոսահամարից: Հատկանշական է, որ հենց այդ ընկերությունում են աշխատել ներկայումս գերության մեջ գտնվեղ ինժեներներ Վիկտոր Գորելովը, Աբդեսսաթար Հասսունը և Մարիո Բելլուոմոն:

Նախորդ հոդվածը‘Բիշքեկում ձերբակալել են զենքի առևտրականների’
Հաջորդ հոդվածը‘Ավստրալիայի Բաց առաջնությունում ռեկորդային պարգեւավճարներ կլինեն’