‘Ռուսաստանցի պատմաբան. Բոլիվիային կհաջորդեն նաև այլ երկրներ’

1130

Համոզված եմ, որ շուտով Բոլիվիային կհաջորդեն նաև այլ երկրներ, որոնց ժողովուրդները պատրաստ են արձագանքել Օսմանյան կայսրությում հայերի և քրիստոնյա այլ ժողովուրդների ողբերգության սարսափելի տարելիցի մոտեցմանը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին:

«Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը միշտ քաղաքացիական արիության գործողություն է եղել երկրների կողմից, որոնց կառավարությունները միության մեջ են եղել օսմանների հետ կամ նախընտրել են աչք փակել նրանց հանցանքների վրա»,- նշել է նա: Պատմաբանի կարծիքով, միջազգային հանրության դիրքորոշումից շատ հայերի հիասթափությունը բացատրելի է, քանի որ այն, ինչ ակնհայտ է հայերի, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների համար, ոչ միշտ է ընկալվում շատ պետությունների կողմից: Վիկտոր Նադեին-Ռաևսկիի կարծիքով, շատերը բավականաչափ տեղեկատվության չեն տիրապետում: Իսկ ոմանք սեփական խնդիրների լուծման նպատակավ հետաքրքրություն չեն ցուցաբերում անցյալի նկատմամբ:

«Օրինակ՝ ԱՄՆ-ը նախընտրում է լռել`զուտ գործնական նկատառումներից ելնելով: Թուրքիան ՆԱՏՕ-ի ֆորպոստն է Արևելյան Միջերկրածովում, ու թեև նահանգների մեծ մասը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, դաշնային մակարդակով դա չի արվել: Նույնիսկ Բարաք Օբաման, ով խոստացել էր ընտրվելուց հետո ճանաչել և դատապարտել ցեղասպանությունը, այս տարի սահմանափակվել է «Մեծ եղեռն» հայերեն տերմինով»,- ընդգծել է պատմաբանը:  

Դեկտեմբերի 1-ին Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատները բանաձև են ընդունել Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին:

 

Նախորդ հոդվածը‘ԼՂ հակամարտությունը ներառվել է Global Conflict Tracker կանխատեսումներում’
Հաջորդ հոդվածը‘Ուորլիք. Մենք կարևորում ենք Գերմանիայի մասնակցությունը խորհրդատվություններին` ԼՂ գործընթացում առաջընթացի հասնելու նպատակով’