‘Ռուսաստանցի փորձագետներ. Boeing-ը խփվել է ուկրաինական Սու-25-ով, և այն պետք է ընկներ Ռուսաստանի տարածքում’

909

Մալայզիական Boeing 777-ը խփվել է ուկրաինական Սու-25 կործանիչով և այն հաշվարկով, որ պիտի ընկներ Ռուսաստանի տարածքում, ամերիկացիները գիտեն դրա մասին, սակայն լռում են: Այս մասին երեկ  «Առաջին ալիքի» «Քաղաքականություն Պյոտր Տոլստոյի հետ» հաղորդաշարի ընթացքում հայտարարել են հաղորդմանը մասնակցող ռուսաստանցի փորձագետները:

«Այդ ամենը շատ ամոթալի է»-, կարծիք է հայտնել 2002-2007 թթ. ՌԴ ՌՕՈՒ գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Վլադիմիր Միխայլովը: Նա համոզմունք է հայտնել, որ Boeing-ը խփվել է ոչ թե «Բուկ» ԶՀՀ-ով, այլ հենց կործանիչի կողմից, ինչի վկայությունն է ինքնաթիռի բեկորների վնասվածքների բնույթը:

««Բուկից» ակնթարթային պայթյուն տեղի կունենար, և շատ ավելի մեծ ավերածություններ կլինեին»,- ասել է գեներալը: Նա նաև համոզված է, որ Ուկրաինան փորձում է թաքցնել իր գործած հանցագործությունը: «Անթույլատրելի է, որ հինգ օր ոչ ոք չի մոտենում ինքնաթիռի բեկորներին: Դա չափազանց ցինիկ վերաբերմունք էր թե զոհված մարդկան և թե աղետի անաչառ քննության հանդեպ»:

«Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն համոզված է, որ «Ամերիկացիները գիտեն ճշմարտությունը… Ուկրաինայի արևելքը 24 ժամ շարունակ գտնվում է ամերիկյան արբանյակային խմբավորման վերահսկողության տակ: Ինչո՞ւ նրանք չեն ներկայացնում տեղեկատվությունը: Շատ պարզ պատճառով. նրանք գիտեն, որ մեղավորը ուկրաինական զինված ուժերն են»: Նրա խոսքով՝ «այդ փաստն ընդունելը կնշանակի տապալել Պոռոշենկոյին և զրոյացնել իրենց բոլոր ծառայություններն ու միլիարդները, որոնք ներդրվել են Ուկրաինայի քաղաքական դաշտը վերաձևելու նախագծում»: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունում աշխատանքը կազմալուծված է’
Հաջորդ հոդվածը‘LifeNews-ը $ 100 հազար է խոստացել Boeing-ի կործանման վերաբերյալ տեղեկատվության համար’