‘Ռուսաստանցի փորձագետ. Ադրբեջանի կազմ ԼՂՀ վերադարձ նախատեսող աշխարհաքաղաքական փոխդասավորություն գոյություն չունի’

1583

Կոորդինատների առկա նոր համակարգում հայ-թուրքական հարաբերությունները հեռանկար չունեն, եթե, իհարկե, Հայաստանը չհրաժարվի իր պետականությունից, ինչը, վստահ եմ, հասկանալի պատճառներով տեղի չի ունենա: Անհամարժեքությունն, այնուամենայնիվ, այնդան հեռուն չի գնացել: ԱրմԻնֆոյին այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կովկասյան հետազոտությունների բաժնի պետ Յանա Ամելինան:

«Հասկանալի է, որ Թուրքիան կմեծացնի Հայաստանի նկատմամբ ճնշումը, այդ թվում` Ադրբեջանի միջոցով, և դա նորմալ է: Այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ցանկացած նախագիծ անմիջականորեն կառնչվի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, նույնպես ակնհայտ է: Շատ զվարճալի էր դիտարկել, թե այդ փաստն ինչպես էր համառորեն հերքվում «ֆուտբոլային դիվանագիտության» ամենասկզբում, սակայն հետո, այնուամենայնիվ, հայտնվեց օրակարգում», — նշել է փորձագետը:

Ամելինան համոզված է, որ Ղարաբաղի խնդիրը այսօր դե-յուրե անլուծելի է, թեև դե-ֆակտո այն վաղուց լուծված է` միջազգային ճանաչման սպասող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծմամբ: Եվ հարկ չկա ակնկալել այդ պետության վերադարձ Ադրբեջանի կազմ, դա, պարզապես, անհնար է: Ադրբեջանի կազմ ԼՂՀ վերադարձ նախատեսող աշխարհաքաղաքական փոխդասավորություն, նրա գնահատմամբ, պարզապես, գոյություն չունի: «Բացի, իհարկե, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի   ջնջումը երկրի երեսից: Փառք Աստծո, որ նման ուրվագիծը չափազանց ֆանտաստիկ է և անիրագործելի նրանց կողմից, ովքեր շարունակում են դրան ձգտել: Ուստի ես չափազանց հոռետեսորեն եմ վերաբերվում տեսանելի ապագայում Թուրքիայի կողմից  Հայաստանի ապաշրջափակման հարցին: Եվ, ընդհանրապես, անհասկանալի է, թե արդյոք դա այդքան հարկավոր է Հայաստանին և հենց` Թուրքիային», — ամփոփել է ՌՌՀԻ փորձագետը: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. «Որ յԵգիպտոս միշտ ունիս զսրտիդ զդարձն»’
Հաջորդ հոդվածը‘Մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանն այսօր կդառնար 29 տարեկան ‘