‘Ռուսաստանցի փորձագետ. Լեռնային Ղարաբաղի ապրանքները եվրասիկական շուկա մուտք կունենան` համապատասխան ապրանքանշման առկայության պայմանով’

1100

Սահմանների հարցն ավելորդ սրվում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության առնչությամբ, քանի որ արդեն սկզբունքային որոշում է կայացվել Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության վերաբերյալ` ճանապարհային քարտեզի կատարմանն ուղղված բոլոր ընթացակարգերն ավարտվելուց հետո: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի քաղաքագիտական կենտրոնի գործադիր տնօրեն Յուլիա Յակուշևան ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:

«Աստանայունմ ԵԱՏՄ ստեղծման շուրջ պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ Վլադիմիր Պուտինը հատկապես ընդգծեց, որ նոր միջազգային կազմակերպությանը Հայաստանի անդամակցումը հնարավոր է ամենամոտ ժամանակներս: Եվ դա ԵԱՏՄ բոլոր անդամների փոխհամաձայնեցված որոշումն է: Ուստի ես չէի խոսի կողմերի միջև ինչ-որի լուրջ տարաձայնությունների մասին: Կան հիմնական սկզբունքներ, որոնք ելակետ են ընդունում միավորման բոլոր մասնակիցները: ԵԱՏՄ ստեղծվում է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, որը Հայաստանն ընկալում է ՄԱԿ ճանաչած սահմաններում: Եվ ԱՀԿ-ին կամ այլ միջազգային կազմակերպությունների Հայաստանի անդամակցելու ժամանակ այդ հարցի շուրջ լայն քննարկումներ չեն ծագել», — նշել է Յակուշևան:

Նրա ասելով, սկզբունքորեն կարևոր է, որ ԼՂՀ իրեն դրսևորում է ոչ թե որպես Հայաստանի մաս, այլ որպես առանձին պետություն, և այդ դեպքում, նույնիսկ, քննարկման առարկա չկա: Այդ իմաստով, կարծում է փորձագետը, պայմանագրի ստորագրումից առաջ Ղազախստանի նախագահի հայտարարությունը հարցի նկատմամբ կողմերի ընդհանուր մոտեցումների շրջանակում է: «Սակարկությունն ու շահարկումներն, ընդհանրապես, Նուրսուլթան Նազարբաևի ոճը չէ: Բոլոր առավելությունները Միությանն անդամակցելիս Հայաստանին  տրամադրվել են: «Եվրասիական եռյակն» արդեն համաձայնեցրել է եվրասիական շուկա Ղարաբաղի ապրանքների մուտքի հնարավորությունը` համապատասխան գնանշման առկայության պայմանով: Այսինքն, տնտեսական շահն արդեն այսօր ակնհայտ է: Եվ, կրկնեմ, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ճանապարհին լուրջ խոչընդոտներ ես չեմ տեսնում», — ամփոփել է կենտրոնի ղեկավարը:

Նախորդ հոդվածը‘Նախկին ֆինանսների նախարարը բանկի տնօրեն է դարձել’
Հաջորդ հոդվածը‘ԱԱ-2014-ին ընդառաջ. Ուրուգվայի հավաքականի վերջնական կազմը’