‘Ռուսաստանցի փրկարարները պատրաստ են Վրաստանում միանալ լեռնագնացների որոնումներին’

719

Այսօր, եթե թույլ տան եղանակային պայմանները, կսկսվեն Վրաստանի լեռներում ձնահյուսքի տակ մնացած ռուսաստանցի երեք լեռնագնացների որոնումները, Trend-ին տեղեկացրել են Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների վարչությունից:

Հիշեցնենք, որ ռուսաստանցի չորս լեռնագնացներ՝ 44-ամյա Սերգեյ Ստեպանովն իր երկու որդիների՝ 17-ամյա Ստեպանի և 19-ամյա Մաքսիմի, և իրենց ընտանիքի բարեկամ, 42-ամյա Սերգեյ Մովչանի հետ, Վրաստանի Կազբեգիի շրջանում մնացել էին ձնահյուսքի տակ: Բոլորն էլ Ռոստովի շրջանից են: Փրկվել է միայան Մաքսիմը, մյուս երեքը, ենթադրաբար, զոհվել են: Երեկ վատ եղանակի պատճառով չի հաջողվել կազմակերպել որոնողական աշխատանքներ, սակայն այսօր վրաց փրկարարների երկու ջոկատ ուղղաթիռով պատրաստ է մեկնել լեռնագնացների հետքերով: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի խոսքերով՝ որոնողական աշխատանքներին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել նաև ռուսաստանցի փրկարարաները:

Նախորդ հոդվածը‘Ավանում գտնվող կրթարանում անչափահասներին ծեծում են, դեղեր խմեցնում եւ սովամահ անում. վկայում են բնակիչները’
Հաջորդ հոդվածը‘ՃՈ. Արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները շարունակվում են’