‘Ռուսաստան. ԱԳՆ-ը կարեւոր է համարում հայ-ադրբեջանական շփումների վերսկսումը’

846

Ռուսաստանը կարևոր է համարում հայ-ադրբեջանական բարձր մակարդակով շփումների վերսկսումը: Այս մասին, ԱրմԻնֆոյի փոխանցմամբ, նշվում է Ռուսաստանի ԱԳՆ զեկույցում`որպես 2013 թվականի արտաքին քաղաքական հիմնական իրադարձություններից մեկը:

Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանը նպատակաուղղված ջանքեր է գործադրում ԱՊՀ տարածքում հակամարտությունները քաղաքական-դիվանագիտական ճանապարհներով լուծելու ուղղությամբ: Ռուսական կողմից ձեռնարկված քայլերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակներում իրականացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս պետությունների հետ սերտ համագործակցության պայմաններում: «Համատեղ ջանքերի շնորհիվ ձեռք է բերվել հայ-ադրբեջանական բարձր մակարդակով շփումները վերսկսելու վերաբերյալ սկզբունքային պայմանավորվածություն»,-նշվում է փաստաթղթում:

 

Նախորդ հոդվածը‘Հայտնաբերվել են Սիբիրում Ан-12-ի աղետի բոլոր զոհերի մարմինները’
Հաջորդ հոդվածը‘Ուրուգվայի նախագահը պաշտոնական արարողության է ներկայացնել բոկոտիկներով’