‘Ռուսաստան-Հայաստան` 2-2. Շախմատի աշխարհի թիմային առաջնության ֆավորիտները ոչ-ոքի խաղացին’

1007

Շախմատի աշխարհի թիմային առաջնության ֆավորիտները ոչ-ոքի խաղացին առաջին տուրում. Ռուսաստան-Հայաստան՝ 2-2:

Առաջինն իր պարտիան ավարտեց Գաբրիել Սարգսյանը, ով միավորը կիսեց Իան Նեպոմնյաշչիի հետ: Սարգսյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով, իսկ պարտիան ավարտվեց 41-րդ քայլին: Առաջին խաղատախտակի վրա ծավալվեց բավական հետարքրիր պայքար, որտեղ Լևոն Արոնյանը սև քարերով 49-րդ քայլին ոչ-ոքի խաղաց Վլադիմիր Կրամնիկի հետ:

Հավաքականի երկրորդ շախմատիստ Սերգեյ Մովսիսյանը մրցում էր իր անվանակից Սերգեյ Կարյակինի հետ և նույնպես առավելության չհասավ: Պարտիան ավարտվեց 40-րդ քայլին ոչ-ոքի հաշվով:

Վլադիմիր Հակոբյանը կրկին կիսեց միավորը, սակայն պարտիան շատ գեղեցիկ էր և ավարտվեց 87-րդ քայլին:

Երկրորդ տուրում, որը կկայանա նոյեմբերի 27-ին, Հայաստանի հավաքականը կմրցի Եգիպտոսի թիմի հետ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը աշխարհի առաջնության գործող չեմպիոնն է: Այս մասին գրում «Արմենպրեսը»:

Նախորդ հոդվածը‘Նախկին պատգամավորին պատկանող ընկերության շենքում 6 անձի ապօրինի զրկել են ազատությունից ‘
Հաջորդ հոդվածը‘Կիևի Անկախության հրապարակում ցուցարարները պարում են Ռուսլանայի երգի ուղեկցությամբ’