‘Ռուսատսանի հետ դժվար կլինի համաձայնության գալ Սիրիայի հարցի շուրջ. ԱՄՆ հետախուզություն’

943

ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Ռուսաստանի հետ դժվար կլինի համաձայնության գալ Սիրիայի հարցի շուրջ: Այս մասին ասվում է ԱՄՆ Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Կեպերի անվտանգության միջազգային սպառնալիքների հարցերով ամենամյա զեկույցում, գրում է РИА Новости-ն:

«Ինչ վերաբերում է Սիրիային, ապա Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կկենտրոնանա Ասադի ռեժիմը տապալելուն ուղղված դրսից դեպի Սիրիա ռազմական միջամտությունը կանխելու վրա»,- ասվում է զեկույցում:

Փաստաթղթում նաև նշվում է, որ Մոսկվան անհանգստացած է Լիբիայի նախադեպով և համարում է, որ Արևմուտքը ռեժիմի փոփոխման ոչ խելամիտ քաղաքականություն է վարում, ինչը ապակայունացնում է տարածաշրջանը:

Նախորդ հոդվածը‘2013-ի ամենամոդայիկ հարսանյաց զգեստները (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Ճապոնիայում քաղցրավենիքից պատրաստված հագուստի ցուցադրություն է անցկացվել’