‘Ռուսաց Կիրիլ պատրիարքը համասեռականության դեմ պայքարը բացատրել է քրիստոնեության բնույթով’

2392

Կիրիլ պատրիարքը հայտարարել է, որ անհրաժեշտ է դադարեցնել Ռուսաստանում համասեռ ամուսնություններն օրինականացնելու փորձերը: Նման կոչով նա հանդես է եկել Դաշնությունների խորհրդում, հաղորդել է РИА Новости-ն:

«Մենք վճռականորեն հայտարարում ենք. ամուսնությունը տղամարդու և կնոջ միությունն է, որը հիմնված է սիրո և փոխըմբռնման վրա՝ երեխաներ լույս աշխարհ բերելու նպատակով», հայտարարել է Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու առաջնորդը և հավելել, որ եկեղեցին կպաշտպանի ավանդական բարոյական արժեքները: Ինչպես պարզաբանել է պատրիարքը, հարկավոր է միջոցներ ձեռնարկել «ի պատասխան համասեռ ամուսնությունների վերաբերյալ միջազգային լայն քննարկումների»: Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու դիրքորոշումը, հավելել է պատրիարքը, պայմանավորված է «քրիստոնեության իսկ բնույթով», այլ ոչ թե եկեղեցու փորձերով՝ ազդելու երկրի քաղաքական իրավիճակի վրա: Նման միջոցներ ձեռք առնելով՝ Ռուսաստանը կրոնական պետություն չի դառնա, այլ կլինի համընդհանուր շահի «խելամիտ պաշտպան», եզրափակել է նա:

2013 թ. ամռանը Կիրիլը համասեռ ամուսնությունների օրինականացումն արտասահմանյան երկրներում անվանել էր «վտանգավոր ապոկալիպտիկ (վախճանաբանական) խորհրդանիշ», փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինա. Ռադան կքվեարկի ռեպրեսիվ օրենքները չեղյալ հայտարարելու օգտին’
Հաջորդ հոդվածը‘Կարաջիչը և Մլադիչը կկանգնեն Հաագայի դատարանի առջև’