‘Ռուստամյանը բացատրել է, թե ինչու է ՀՅԴ-ն կողմ սահմանադրական բարեփոխումներին’

1235

ՀՅԴ-ն չի կարող կողմ չլինել սահմանադրական բարեփոխումներին, եթե ուզում է, որ կառավարման համակարգը փոխվի. այլ ճանապարհ չկա: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Պատգամավորի խոսքով` ոչ ոքի համար նորություն չէ, որ ՀՅԴ-ն կողմ է եղել կառավարման խորհրդարանական համակարգին: Նա ընդգծեց` այսօրվա կուսակցություններից, բացի ՀՀԿ-ից, մյուսները համաձայն են եղել խորհրդարանական համակարգին անցնելուն: «Մեզ ասում են` կողմ եք` չտեսնելով նախագիծը, մենք ասում ենք, որ եթե ուզում ենք խորհրդարանական համակարգին անցնենք, դրա համար սահմանադրական բարեփոխումներ են անհրաժեշտ, մենք դրա համար ենք սահմանադրական բարեփոխումներին կողմ, ոչ թե կողմ ենք ինքնանպատակ»,- ասաց Ռուստամյանը:

Նախորդ հոդվածը‘Ալեքս Ֆերգյուսոն. «Տրանսֆերների համար «Մանչեսթր Յունայթեդի» ծախսած գումարն ապշեցուցիչ է»’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկում է FLEX դպրոցականների ծրագիրը. Ովքե՞ր կարող են դիմել ծրագրին’