‘Ռուստամյան. Ոչ իշխանական քառյակի հանրահավաքը տեղի կունենա մոտակա ժամանակներս’

1146

Աժ ոչ իշխանական քառյակի հանրահավաքը տեղի կունենա մոտակա ժամանակներս: Այս մասին շուրջ երկու ժամ տեւած քառյակի նիստի ավարտից հետո հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նա նշեց, որ այսօրվա հանդիպման ժամանակ քննարկվել են մի շարք հարցեր: Մասնավորապես՝ կուտակային կենսաթոշակային նոր օրենսդրական փաթեթը Սահմանադրական դատանում վիճարկելու, սահմանադական փոփոխությունների վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու սահմանամերձ համայքների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության, քառյակի՝ իշխանություններին ներկայացրած 12 կետերի կատարման ընթացքի վերբերյալ հարցեր եւ այլն: Ըստ Ռուստամյանի՝ նիստի ընթացքում որոշվեց հարգել սահամանադրական փոփոխությունների վերաբերյալ յուրաքանչյուր խմբակցության առանձին տեսակետ ունենալու իրավունքը: Ընդ որում, նա վերահաստատեց, որ Դաշնակցությունը կողմ է սահմանադրական փոփոխություններ անցկացնելու գաղափարին:

Կուտակային կենսաթոշակների հարցով ՍԴ դիմելու հետ կապված պատգամավորը նշեց, որ Կոնգրեսն ու Ժառանգությունը որոշել են սատարել ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի նախաձեռնությունը, թեեւ նպատակահարմար չեն համարում կրկին նույն խնդրով ՍԴ դիմելը:

Իշխանություններին առաջադրված 12 կետերի վերաբերյալ Ռուստամյանը նշեց, որ կան որոշ կետեր, որոնք ընդունվել են կամ ընդունման գործընթացում են, որոշ կետեր արդեն պարզ է, որ չեն ընդունվելու, իսկ մի քանիսը անորոշ վիճակում են: «12 կետերի կատարման վերաբերյալ վերջնական գնահատական կտանք մոտակա ժամանակներս»,-ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ այդ ամփոփումից հետո էլ կհայտարարվի քառյակի հանրահավաքի ժամկետի, նպատակների եւ պահանջներևի մասին:

Ռուստամյանը «խիստ չափազանցված» համարեց քառյակի՝ եռյակ դառնալու մասին տարածվող լուրերը: Նրա խոսքով՝ քառյակի կենսունակության լավագույն ապացույցն այն է, որ այսօր քննարկված ութ հարցերից առնվազն յոթում գոյություն ունի փոխհամաձայնություն:

 

Նախորդ հոդվածը‘Տուժող. Արման Բաբաջանյանը հրաժարվում է վերադարձնել 80 մլն դր. արժողությամբ գողացված կահույքը’
Հաջորդ հոդվածը‘Հոսանքազրկումներ Երեւանում եւ այլ մարզերում’