‘Ռուստամյան. Օրակարգում մնում է միայն մեկ հարց՝ իշխանափոխությունը’

974

Այսօր Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը իր խոսքում նշեց, թե երբ մարդիկ տեսնում են, որ ոչ իշխանական խմբակցությունների կողմից առաջարկած յուրաքանչյուր հարց մերժվում է մեծամասնություն կազմող կուսակցության կողմից, ապա օրակարգում մնում է միայն մեկ հարց՝ իշխանափոխությունը:

Ռուստամյանը հավելեց, որ ոչ իշխանական խմբակցությունները ետ չեն կանգնելու այս օրակարգից, իսկ նպատակին հասնելու ճանապարհները այժմ քննարկվում են: «Իշխանությունները իրենց հերթին ջանքեր չեն խնայում այս չորս խմբակցությունների միասնությունը պառակտելու համար, քանի որ նրանց համար օգուտ չէ կոկրետ հարցի շուտ նմանատիպ միավորումը»,- նշել է խմբակցության ղեկավարը: 

Նախորդ հոդվածը‘Ոստիկանության գնդապետը մեղադրվում է պետական դավաճանության մեջ, նա կալանավորվել է’
Հաջորդ հոդվածը‘ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դեպքում տուգանքներն ուղարկվելու են «տուն»’