Ռուս բռնցքամարտիկները կմասնակցեն Աշխարհի առաջնությանը, սակայն չեն կարողանա մասնակցել Օլիմպիական խաղերին

306

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA) թույլ է տվել ռուսներին և բելառուսներին մասնակցել իր հովանու ներքո անցկացվող բոլոր մրցումներին՝ օգտագործելով դրոշը և օրհներգը: Սակայն մարզիկները չեն կարողանա մասնակցել 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին։ Ինչու՞ է Օլիմպիադան առանձնանում և արդյոք մյուս միջազգային ֆեդերացիաները կհետևեն IBA-ի օրինակին:

Նշվում է, որ սա բեկում է պատժամիջոցների և Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) դիրքորոշման առումով, որը փետրվարին խորհուրդ էր տվել բոլոր ֆեդերացիաներին հեռացնել Ռուսաստանին միջազգային մրցաշարերից։ Ռուս բռնցքամարտիկների առաջին մեծ մեկնարկը կլինի 2023 թվականին Տաշքենդում կայանալիք աշխարհի առաջնությանը:

«IBA-ն համոզված է, որ քաղաքականությունը չպետք է որևէ ազդեցություն ունենա սպորտի վրա: Հետևաբար բոլոր մարզիկներին պետք է տրվեն հավասար պայմաններ»,- ասված է ասոցիացիայի մամլո հաղորդագրության մեջ:

Միևնույն ժամանակ, այլ մարզաձևերի մեծ մասի գլխավոր ֆեդերացիաները արգելում են ռուս և բելառուս մարզիկներին մասնակցել իրենց մրցաշարերին։ Բացառություն են կազմում թենիսը, շախմատը և սամբոն: Այս մարզաձևերից անցկացվող մրցումներում ռուսներն ու բելառուսները մրցում են չեզոք դրոշի ներքո։

Նախորդ հոդվածըՌԴ դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Հաջորդ հոդվածըԹուրքիան կդիմադրի Էգեյան ծովի կղզիների ռազմականացմանը