‘Ռուս դիտորդներին արգելել են հետևել Վրաստանի ընտրություններին’

1116

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես մերժել է գրանցել Ռուսաստանի դիտորդական առաքելության անդամներին: Իր դիրքորոշումը վրացական կողմը բացատրել է նրանով, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն:

Ինչպես հաղորդում է ilur.am-ը՝ հղում կատարելով ռուսական \”Իզվեստիա\” պարբերականին, իրավապաշտպանները գտնում են, որ ռուսական առաքելությունը մերժում է ստացել, քանի որ Վրաստանում անցյալ նախագահական ընտրությունների ժամանակ հենց նրանք էին մի շարք կոպիտ խախտումներ հայտնաբերել և այդպիսով ապացուցել ընտրական գործընթացի ոչ լեգիտիմությունը:

«Մեր դիտորդական առաքելությունը գրանցելու իր մերժումով Վրաստանը կոպտորեն  խախտել է այն միջազգային պարտավորությունները, որոնք պետք է կրեր՝ որպես ժողովրդավարական երկիր: Մենք նախատեսում ենք բարձրացնել այս հարցը մի շարք միջազգային կազմակերպություններում, որոնց ցուցակն այս պահին ճշտվում է»,- ասել է  մերժված դիտորդական առաքելության անդամ Մաքսիմ Գրիգորևը:

Նախորդ հոդվածը‘Եվրախորհրդարանի բանաձևի նախագիծը՝ Սաֆարովի հարցով ‘
Հաջորդ հոդվածը‘ՏՄՊՊՀ-ն փորձում է պարզել դեղորայքի գների բարձրացման պատճառները’