‘Ռուս էքստրեմալները զարմացնում են արտասահմանցիներին (տեսանյութ)’

816

Արտասահմանյան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվել «Խելագար ռուսներ» անունն ստացած ռուս էքստրեմալների ևս մի հնարք. Նովոսիբիրսկի երիտասարդ բնակիչն իր պատշգամբից եռացած ջուր է թափում, հաղորդում է newsru.com-ը:

YouTube-ում տեղադրված հոլովակում երիտասարդը խիստ սառնամանիքին եռացող ջրի գոլորշիացման ֆիզիկական փորձ է կատարում: Նախ՝ նա ցուցադրում է իր iPone-ը, որի վրա արձանագրված է օդի ջերմաստիճանը՝ -41C աստիճան: Այնուհետև յոթներորդ հարկի պատշգամբից դուրս է շփում կաթսայի միջի եռացած ջուրը, որը, գետնին չհասնելով՝ վերածվում է խիտ «մառախուղի» սյան: Փորձը նկարահանվում է երկու տեսախցիկներով՝ վերևից և ներքևից: Այս զարմանալի տեսաերիզի մասին գրում է բրիտանական The Daily Mail-ը՝ կոչ անելով իր ընթերցողներին՝ չկրկնել այս վտանգավոր փորձը, քանի որ իրենց մոտ կարող է այնքան ցուրտ չլինել, որքան Ռուսաստանում: Նովոսիբիրսկի բնակիչն, իհարկե, կարող էր այրել անցորդներին, բայց, բարեբախտաբար, ֆիզիկայի օրենքներն անխաթար են գործում:

Նախորդ հոդվածը‘«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը տարեմուտին ամփոփում է աշխատանքները’
Հաջորդ հոդվածը‘Մեթյու Ֆելիփսը Սպիտակ տան նախասրահում ամուսնության առաջարկ է արել իր ընկերոջը (ֆոտոշարք)’