‘Ռուս միլիարդատերը ցանկանում է անմահություն «ստեղծել»’

1167

Ռուսաստանցի միլիարդատեր Դմիտրի Իցկովը Նյու-Յորքում հավաքել  է աշխարհահռչակ գիտնականների, որպեսզի վերջիններիս հետ քննարկի ոչ ավելի, ոչ պակաս` անմահության ստեղծման հարցը: Փոխանցում է Newsru.com-ը: Միլիարդատերը նշել է, որ ծրագրի առաջին փուլը պետք է ավարտվի 2020 թվականին: Իսկ իր ծրագիրն ամբողջությամբ նա հույս ունի ավարտին հասցնել 2045 թվականին: «Ես ցանկանում եմ ձեւավորել ապագան արդեն հիմա»,- հայտարարել է միլիարդատերը, ըստ ում ծրագրի` ապագայում մարդկանց մարմինները կարող են փոխարինվել ոչ կենսաբանական կրողներով, որոնց մեջ կարող է ներդրվել մարդկային ուղեղ: Ռուս միլիարդատիրոջ ծրագիրն այսպիսին է. 2020-ին պետք է ստեղծվեն ռոբոտներ, որոնք կառավարվում են մտքի ուժով: 2025-ին պետք է ստեղծվի ուղեղը արհեստական պահոց տեղափոխելու հնարավորությունը` պահպանելով նաեւ վերջինիս կենսագործունեությունը: 2035-ին ստեղծել հնարավորություն, որպեսզի ուղեղի ողջ ինֆորմացիան տեղափոխվի համակարգչային կրիչների վրա: 2045-ին պետք է հասնել տեխնոլոգիական նիրվանայի, երբ վիրտուալացած բանակությունը կսկսի կառավարել հոլոգրաֆիկ մարմինները:

 

 

Նախորդ հոդվածը‘Վթար Երեւան-Աշտարակ ճանապարհին. կան բազմաթիվ տուժածներ. Լուսանկարներ’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես դառնալ միլիոնատեր (մեթոդական ցուցում)’