‘Ռուս ուղղափառ եկեղեցին կրկին կնշի Սթափության օրը’

1102

Ռուս ուղղափառ եկեղեցու սրբազան Սինոդը, որը Մոսկվայում ավարտվել է ուրբաթ երեկոյան, որոշում է կայացրել վերականգնել սեպտեմբերի 11-ին ամենամյա Սթափության օրվա տոնակատարությունը՝  ի հիշատակ Հովհաննես Կարապետի գլխատման օրվա:

Այդ օրը որոշվել է « մաղթանքի օրհներգ կատարել գինեմոլությամբ տառապողների մասին», քարոզել սթափ կենսակերպ և անցկացնել միջոցառումներ՝ այդպիսի կենսակերպը խրախուսելու համար, ասված է Սինոդի ամսագրում: Բացի այդ, հոգևոր առաջնորդները ընդունել են Ռուս ուղղափառ եկեղեցու Կանոնակարգը՝ սթափության և ալկոհոլիզմի կանխարգելման վերաբերյալ:

Սթափության օրվա տոնակատարությունն առաջին անգամ սահմանվել էր 1913 թ., իսկ 1914 թ. որոշվել էր այն դարձնել ամենամյա: Փոխանցում է Interfax.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Դոնի Ռոստովում թալանել են ոսկու խանութը’
Հաջորդ հոդվածը‘ԵԱԶԲ. 2014-ի առաջին եռամսյակում Հայաստանում ՀՆԱ աճի դանդաղումը պայմանավորված է ներքին պահանջարկի թուլացմամբ’