‘Ռուս պաշտոնյան սպառնում է պատասխանատվության կանչել «աշխարհի վերջի» մասին լուրեր տարածողներին ‘

266

Ռուսաստանի սպառողական վերահսկողության ծառայության պետ Գեննադի Օնիշչենկոն կարծում է, որ դեկտեմբերի 21-ին սպասվող «աշխարհի վերջի» մասին լուրեր տարածողները կարող են պատասխանատվության ենթարկվել:

«Դեկտեմբերին 22-ին նման բամբասանքներ տարածողներին հարկավոր կլինի պահանջներ ներկայացնել՝ անհարկի կրքեր թեժացնելու համար: Եթե նաեւ փորձ արվի հաշվել այդ տեղեկատվության տարածման հետեւանքով առաջացած ռիսկերը, ապա առիթ կլինի նաեւ տնտեսական պահանջներ ներկայացնել», — Interfax-ին ասել է Օնիշչենկոն:

Նրա խոսքերով, «նման կանխատեսումների համար որեւէ օբյեկտիվ նախադրյալ որեւէ մեկը չի կարող ներկայացնել»:

Մայաների օրացույցի համաձայն, 2012-ի դեկտեմբերի 21-ին աշխարհի վերջն է լինելու:

 

 

Նախորդ հոդվածը‘Շտապ օգնությունը ուշացել է, վթարի ենթարկվածը՝ մահացել ‘
Հաջորդ հոդվածը‘Մովսիսյանը կդառնա «Սպարտակի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը’