‘Ռուս-վրացական բանակցությունների 2-րդ փուլը տեղի կունենա փետրվար ամսին’

848

Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ երկու երկրների դիվանագիտական պատվիրակությունների հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել փետրվարին, փոխանցում է РИА Новости-ն:

«Ամենայն հավանականությամբ՝ հանդիպումը կկայանա փետրվարին, սակայն ստույգ ամսաթիվն առայժմ հայտնի չէ»,- ասել է Աբաշիձեն:

Վրաստանի և Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին, Ժնևում, որտեղ կողմերը որոշել են յուրանքանչյուր 3 ամիսը մեկ հանդիպում ունենալ:

Նախորդ հոդվածը‘Կրիշտիանու Ռոնալդու. Այժմ կարեւորը Չեմպիոնների լիգան է’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում կորած է համարվում 22 հազար երեխա’