‘Ռուս-վրացական համաձայնագիր է պատրաստվում ուժի չկիրառման մասին ‘

1001

 

 

Կովկասյան երկրներում անվտանգության հարցերով Ժնեւում ընթացող բանակցությունների մասնակիցները պայմանավորվել են նախապատրաստել փաստաթուղթ ուժի չկիրառման մասին, հայտնում է BBC—ն:

Աղբյուրը նշում է սակայն, որ առայժմ, Մոսկվան եւ Թբիլիսին համաձայնագրին նայում են տարբեր անկյուններից:

«Մենք պայմանավորվել ենք՝ աշխատել փաստաթղթի վրա եւ հույս ունենք, որ Ռուսաստանը ուժի չկիրառման պարտավորություն կվերցնի»,-լրագրողներին հայտարարել է Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Կապանաձեն: Պաշտոնյան հույս է հայտնել, որ ստորագրվելիք համաձայնագրով Ռուսաստանը «կհրաժարվի Վրաստաբի դեմ ագրեսիայից»:

Միեւնույն ժամանակ, ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը տեղեկացրել է, որ Մոսկվան հույս ունի, որ Վրաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի միջեւ եռակողմ համաձայնագիր կկնքվի:

Ժնեւյան բանակցությունները սկսվել են 2008-ի աշնանը՝ Հարավային Օսիայում ռազմական հակամարտության ավարտից հետո: Մինչ այժմ կողմերին խաղաղ համաձյնագիր ստորագրել չի հաջողվել: 

Նախորդ հոդվածը‘«Ժառանգական քնարերգություն» (քաղաքական մելոդրամա՝ երկու գործողությամբ)’
Հաջորդ հոդվածը‘Արոնյանը դուրս մնաց չեմպիոնության համար պայքարից’