‘Ռուս փորձագետ. Հաջորդ պատերազմը, որին կարող է մասնակցել ռուսական բանակը, կլինի Կենտրոնական Ասիայում’

1199

Նույնիսկ մեր երկու ռազմական դաշնակիցների` Հայաստանի և Բելառուսի հետ մշտապես պարզաբանումներ են ընթանում: Այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի (Մոսկվա) տնօրեն Ռուսլան Պուխովը` Մոսկվայում կայացած կլոր սեղանի ժամանակ:

«Մեր հարավային սահմաններում ահաբեկչական պատերազմներ կարող են սկսվել արդեն 2014 թվականին` Աֆղանստանից ամերիկացիների հեռանալուց հետո: Եվ հաջորդ պատերազմը, որին կարող է մասնակցել ռուսական բանակը, կլինի Կենտրոնական Ասիայում, ընդ որում` շատ շուտով: Այս իրավիճակում Ռուսաստանը հպարտորեն և միայնակ լողում է համաշխարհային քաղաքականության ալիքների վրա: Եվ նույնիսկ մեր երկու ռազմական դաշնակիցները` Հայաստանն ու Բելառուսը, մշտապես մեզ հետ պարզաբանումների մեջ են, որոնք երբեմն բավականին տհաճ շրջադարձ են ունենում», — ընդգծել է Պուխովը:

Նա համոզված է, որ Ռուսաստանի հիմնական մարտահրավերները բնավ ռազմական ոլորտում չեն: Դրանք են կոռուպցիան, հնացած երթակառուցվածքը, ազգի առողջությունը, որը պայմանավորված է առողջապահության, բարձրագույն և միջնակարգ կրթության դեգրադացված համակարգով: Հետևաբար, փորձագետը կարծում է, որ ռեսուրսները հարկավոր է ուղղորդել, առաջին հերթին, հենց այդ ոլորտներ: 

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. Ճանապարհները բաց են’
Հաջորդ հոդվածը‘ Մահվան ելքով պատահար Փանիկ գյուղում’