‘Ռուս փորձագետ. Չեմ բացառում, որ Էրդողանն էլ կարող է ժամանել Հայաստան’

925

Այժմ «Իսլամական պետության» հետ Անկարայի հարաբերությունները բավականին բարդ են` միասին հայկական տաճարներ պայթեցնելու համար: ԱրմԻնֆո-ի թղթակցին այդպիսի կարծիք է հայտնել Սանկտ Պետերբուրգի Ժամանակակից Մերձավոր արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները պայթեցրել են Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Ավելի ուշ թուրքական ԶԼՄ-ներում հաղորդումներ հայտնվեցին ահաբեկիչների գործողություններին՝ Անկարայի մեղսակցության մասին: Ավելին, հաղորդվեց, որ իրենց իսկ կազմակերպած ահաբեկչական գործողության արդյունքում վիրավորված որոշ գրոհայիններ բուժում են ստանում թուրքական հոսպիտալներում:

Սոտնիչենկոն իր հերթին նշել է, որ թուրքերն արմատական ընդդիմությանը ֆինանսավորել են մինչև 2013 թվականի կեսերը, այսինքն` մինչև ան-Նուսրայի և «Իսլամական պետության» պառակտումը, հետո` դադարեցրել են: Այժմ նրանց հազիվ է հաջողվել ազատել հուլիսին Իրաքի Մոսուլ քաղաքի գրոհի արդյունքում «ԻՊ» գրոհայինների կողմից առևանգված իրենց դիվանագետներին: Իսկ Անկարան սիպված է ընդունել հարյուր հազարավոր փախստականների Սիրիայից, այժմ` արդեն քրդերի:

«Տեսականորեն նրանք կարող էին համագործակցել մինչև 2013 թվականի կեսերը, այն էլ, ակնհայտորեն, ոչ հայկական տաճարն ավերելու նպատակով: Անշուշտ, ԻԼԻՊ-ի կազմում կռվում են Թուրքիայի քաղաքացիներ, սակայն նրանք ոչ մի պետական կառույցի հետ առնչություն չունեն: Ընդհակառակը, Թուրքիայի ներկայիս վարչակազմը փորձում է  հնարավորինս զերծ մնալ հայատյացության համար մեղադրանքներից և բավականին հետևողականորեն է վարում  այդ քաղաքականությունը երկրի ներսում. վերականգնում է հայկական տաճարները, լրագորղների է հրավիրում հայկական համայնքում հանդիպումներին և այլն: Ես չեմ բացառում, որ Էրդողանն էլ կարող է ժամանել Հայաստան` Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառոմներին», — նշել է վերլուծաբանը: Սոտնիչենկոյի խոսքով, ասվածը չի նշանակում, թե Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ դրան կարող են հետևել փոխհատուցմանը, գույքի վերադարձմանն ու տարածքային նկրտումներին առնչվղ հարցեր: «Այդուհանդերձ, իմ կարծիքով, Թուրքիայի ներկայիս կառավարությունը վերջին 100 տարվա բոլոր կառավարություններից ամենաբարյացակամն է հայերի նկատմամբ», — կարծում է փորձագետը:

 

Նախորդ հոդվածը‘Ուեյն Ռունի. «Նա ամեն ինչ ունի Աբրահամին հաղթելու և աշխարհի չեմպիոն դառնալու համար»’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Հայաստան-Սփյուռք համաժողո՞վ, թե՞ «գլուխարդուկոցի»’