‘Ռուս օլիգարխ Միխայիլ Պրոխորովն այսուհետ միայն քաղաքականությամբ կզբաղվի’

893

Միխայիլ Պրոխորովը դարձել է «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության դաշնային պաքկոմիտեի նախագահը, հայտնում է հայտնի ռուսաստանցի օլիգարխի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ Պրոխորովը, որի կարողությունն, ըստ Forbes ամսագրի, գերազանցում է 13 միլիարդ դոլարը, ընտրվել է իր իսկ հիմնած կուսակցության քաղաքական կոմիտեի անդամ: Կուսակցության համագումարում իր ունեցախ ելույթում Պրոխորովը հայտարարել է, որ այսուհետեւ զբաղվելու է միայն քաղաքականությամբ:

Միխայիլ Պրոխորովը 2012-ի մարտին ՌԴ-ում տեղի ունեցած նախագահի ընտրություներում զբաղեցրել է երրորդ տեղը: 

Նախորդ հոդվածը‘Ինչու՞ է լռում Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 27-ին’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում. համանախագահները նոյեմբերին կգան տարածաշրջան ‘