‘Ռուփերթ Մերդոքը մերկացրել է «հրեական մամուլի» հակաիսրայելյան դիրքորոշումը’

885

Մեդիամագնատ, News Corp ընկերության ղեկավար Ռուփերթ Մերդոքը մեղադրել է Associated Press գործակալությանը և CNN հեռուստաալիքին՝ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը լուսաբանելիս Իսրայելի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի համար, հաղորդում է lenta.ru-ն: Իր դիրքորոշումը Մերդոքն արտահայտել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Մերձավոր Արևելքը քիչ է մնում՝ պայթի, իսկ Իսրայելի դիրքերը չափազանց խախուտ են,- նոյեմբերի 18-ին գրել է Մերդոքը, որը հայտնի է իր իսրայելամետ հայացքներով:- Մինչդեռ տեսեք, թե AP-ի և CNN-ի կանխակալությունն արդեն որքան ամոթալի է դառնում»: Մեդիամագնատը հարց է ուղղել, թե «այն մամուլը, որի տերերը հրեաներ են,  ինչու է ամեն անգամ ճգնաժամի ժամանակ այդքան հետևողականորեն հակաիսրայելական դիրքորոշում գրավում»:

Մերդոքի այս գրառումները զայրույթի ալիք են բարձրացրել. միկրոբլոգի ընթերցողները Մերդոքին հայտարարել են, որ նա իրավունք չունի կանխակալ վերաբերմունքի մեջ մեղադրելու լրատվական ԶԼՄ-ներին , մանավանդ որ ինքն էլ Fox News- հեռուստաալիքի սեփականատերն է: Twitter-ի օգտատերերից շատերը նաև գրել են, որ պատշաճ չէ լրագրողներից պահանջել իրադարձությունները լուսաբանել այնպես, ինչպես հաճո է ԶԼՄ-ների սեփականատերերին կամ համընկնում է նրանց տեսակետներին:

Նախորդ հոդվածը‘Օզբիլիզը շարունակում է հիացնել’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելը վերջնագիր է ներկայացրել ՀԱՄԱՍ-ին ‘