ՌՊԼ-ի բոլոր ակումբները ցանկացել են ձեռք բերել Էդգար Սևիկյանին

135

«Պարի Նիժնի Նովգորոդի» գլխավոր տնօրեն Դավիդ Մելիք-Գուսեյնովը պատմել է, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը հայտնվել էր ռուսական ակումբների ուշադրության կենտրոնում։

«Սևիկյանի ծառայություններով հետաքրքրվում էին Ռուսաստանի առաջնության բոլոր ակումբները։ Չկար մի ակումբ, որը չառաջարկեր որևէ պայման։ Այս պահին Էդգարը «Պարի Նիժնի Նովգորոդի» ֆուտբոլիստ է։ Որոշումը, որը նա կընդունի ապագայի համար, կքննարկվի ակումբի ներսում։ Առայժմ դա չի քննարկվում»,- ռուսական ակումբի գլխավոր տնօրենի խոսքը մեջբերում է sport-express.ru-ն։

Հիշեցնենք, որ Էդգար Սևիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է։ 2017-ին նա տեղափոխվել էր իսպանական «Լևանտե», որի համակարգում 5 տարի անցկացնելուց հետո 2022-ի ամռանը միացել էր «Պարի Նիժնի Նովգորոդին»։ Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանն անցկացրել է 20 հանդիպում ու դարձել 7 գոլի հեղինակ։

Նախորդ հոդվածըՉեմպիոնների լիգա․ «Միլանը» հաղթեց ՊՍԺ-ին, «Աթլետիկոն» և «Մանչեսթեր Սիթին» խնդիրներ չունեցան, այլ արդյունքներ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԿարեն Խաչանովը Մեցի մրցաշարի քառորդ եզրափակիչում է