‘Ռ. Հակոբյան. Երեք քաղաքական ուժերը հստակ արտահայտվել են ամբողջական իշխանափոխության օգտին (Լրացված, տեսանյութ)’

2308

Աժ-ում ավարտվել է խորհրդարանական Եռյակի հանդիպումը, որից հետո Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Ռուբիկ Հակոբյանը լրագրողներին հայտնել է, որ վաղը Ազատության հրապարակում կայանալիք Եռյակի հանրահավաքում ելույթ կունենան Եռյակի լիդերները:

Հակոբյանը նշել է, որ արդեն պատրաստ է 12 կետերի վերբերյալ Եռյակի միասնական դիրքորոշումը, որը կհրապարակվի վաղը: Նա նաեւ շեշտեց, որ դա ոչ թե Քառյակի, այլ Եռյակի դիրքորոշումն է, որով, ըստ նրա, արդեն այս ընթացքում սկսվել է քաղաքական գործընթաց, որին Դաշնակցությունը չի մասնակցում եւ այդ գործընթացում 12 կետերը մղվել են երկրորդ պլան եւ առաջին պլան է եկել իշխանափոխության գործընթացը:

Նա ընդգծեց, որ վերջին մարզային հանրահավաքներում բոլոր երեք քաղաքական ուժերը հստակ արտահայտվել են ամբողջական իշխանափոխության օգտին: «Հոկտեմբերի 10-ին սկսում է մի գործընթաց, որի ժամանակ հնչելու են քաղաքական կարգախոսներ: Եթե իշխանությունը գոնե վերջին պահին իմաստություն ունենար, ապա կհասկանար, որ իր կատարած քայլերը համարժեք չեն այսօր պետության մեջ ստեղծված իրավիճակին: Մենք տեսնում ենք, որ իրենք շարունակում են իրենց «ապահով» Հայաստան կառուցելու ծրագիրը, որի արդյունքում պարզ է դառնում, որ իշխանությունը ի վիճակի չէ որեւէ դրական քայլ կատարել»,- հավելեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Հոկտեմբերի 10-ին, ժամը 18.00-ին` հազա՛ր երանի ինձ ‘
Հաջորդ հոդվածը‘Սեյրան Օհանյան․ Ինջիղուլյանը կշարունակի ծառայությունը բանակում’